Մենք լուրջ ուշադրություն դարձրինք այդ փաստին․ Ռյաբկովը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Մենք լուրջ ուշադրություն դարձրինք այդ փաստին․ Ռյաբկովը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։

«Իհարկե, մենք լուրջ ուշադրություն դարձրինք և դա ընկալում ենք մտահոգության տարրով»,- հավելեց դիվանագետը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները։