Սահմանին կուտակումներ չկան, իրադրությունը հարաբերական կայուն է. ԳՇ պետ
Սահմանին կուտակումներ ներկա դրությամբ չկան, ՀՀ ԶՈՒ-երը հետևում են բոլոր միջոցներով հակառակորդի շարժերին. Ադրբեջանի ԶՈՒ կուտակումներ չկան։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Պատասխանելով Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանցիների դիրքերի վերաբերյալ հարցին՝ Ասրյանն ասաց, որ շփման գիծը իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի կողմից, և՛ մեր կողմից դիրքեր են տեղադրված։
«Ներքին Հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռևս իր ավարտին չի հասել, ավարտական փուլին հասնելու պարագայում լրահոսով դրա մասին կտեղեկացվի»,- ասաց Ասրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում