Սուրեն Պապիկյանը հանդիպել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ․ մանրամասներ

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: