Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա

Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա

Ֆրանս-Պրեսս գործակալությունը, հղում անելով ֆիննական էներգետիկ համակարգի օպերատորին (RAO Nordic), հայտնում է, որ այսօրվանից Ռուսաստանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա։

RAO Nordic-ն հանդիսանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ստորաբաժանում։

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ RAO Nordic-ն հայտարարել էր, որ դադարեցնում է էնեկտրաէներգիայի մատակարարումը և որոշումը պատճառաբանել էր վճարումների դժվարություններով, քանի որ Հելսինկին պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել։

Ապրիլի 24-ից Ֆինլանդիան, պայմանավորված միջազգային իրավիճակով, 1/3-ով կրճատել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է Fingrid ֆիննական  ընկերությունը։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին ռազմավարական փոփոխություն է, ինչը Ռուսաստանի կողմից չի կարող մնալ առանց քաղաքական արձագանքի։