Արշակունյաց պողոտայում երիտասարդներն իրազեկման ակցիա են իրականացնում

Արշակունյաց պողոտայում այս պահին երիտասարդներն իրազեկման ակցիա են իրականացնում։ Նրանք քաղաքացիներին կոչ են անում միանալ պայքարին և չսպասել այն պահին, երբ թուրքը կմտնի արդեն յուրաքանչյուրի բակ։ «Ազատագրենք Հայաստանը» կոչերով իրազեկման ակցիա իրականացնող մոտ 10-15 երիտասարդին ուղեկցում են ոստիկանական՝ կրկնակի, եռակի անգամ գերազանցող ուժեր։
Ըստ երիտասարդներից մեկի՝ ոստիկանության նման անհամաչափ ուժ ներգրավելու պատճառն իշխանությունների վախն է։ Որ իրազեկման ակցիան ցանկացած պահի կարող է վերաճել անհնազանդության ակցայի, երիտասարդները չբացառեցին։