Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է վճռորոշ լինել․ CNN

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է վճռորոշ լինել․ CNN

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև այսօր սպասվող հեռախոսազրույցը կարող է վճռորոշ լինել, գրել է CNN-ը։

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ կխոսեն Թրամփի հետ Պուտինի հետ նրա հեռախոսազրույցից առաջ՝ մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահի տեսակետները հակամարտության վերաբերյալ կարող են ձևավորվել նրանից, թե ում հետ նա կխոսի վերջինը։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ հեռախոսազրույցը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին։