«Չափազանց օգտակար». սննդաբանը խոսել է տանձի անսպասելի հատկությունների մասին

Դիետոլոգ Ջուլի Ափթոնն ասել է, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում տանձի օգտակարության մասին։ Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական պահանջարկի մոտ մեկ քառորդը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողության վրա և ապահովում է հագեցածության երկարատև զգացում: Սա էլ իր հերթին ավելորդ քաշի լավ կանխարգելում է։
«Մասամբ բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ տանձը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի։ Հետազոտությունների համաձայն՝ տանձ ու խնձոր ուտող մարդկանց մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը քիչ է»,- ասել է մասնագետը։ Իր հակաօքսիդանտների շնորհիվ տանձը կարող է նվազեցնել բորբոքումն օրգանիզմում՝ չեզոքացնելով ազատ ռադիկալների ազդեցությունը։
Սննդաբանի խոսքով՝ տանձի մեջ առկա օգտակար սննդանյութերն անփոխարինելի են սրտի և արյան անոթների առողջության համար։