Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել աղբատար մեքենայում, հրշեջներ են ժամանել

Blog Image

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա  է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են  Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։ Հրշեջները մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Send