Քանի՞ գերի ունենք այժմ․ ՄԻՊ-ը տվյալներ հայտնեց

Քանի՞ գերի ունենք այժմ․ ՄԻՊ-ը տվյալներ հայտնեց

Այս պահին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տիրապետում է գերության մեջ գտնվող 16 զինծառայողի վերաբերյալ տվյալների։ Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Ամսի 13-ից սկսած տարբեր մարդիկ, ծնողներ մեզ դիմել են, որ տարբեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել՝ հիմք ընդունելով նոր տեսանյութերը, նոր ապացույցները: Կարող են նաև այս թվերը նվազել, եթե, օրինակ, ցավալիորեն, այդ անձինք հայտնվեն զոհված զինծառայողների ցանկերում, կամ մարմինները փոխանցվեն»,-ասաց նա:

Ըստ պաշտպանի՝ որևէ մեկը չի կարող վստահություն կամ ենթադրություն ունենալ, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների կյանքը ու կարիքների բավարարման պայմաններն ապահովված են: 

«Ցավալի է արձանագրել, որ այդ պետության նկատմամբ միջազգային իր պարտավորությունները հարգելու վերաբերյալ միջազգային ճնշումները բավարար չեն եղել, ու դա շարունակական բնույթ ունի»,- նշեց նա։