Միլանը պայմանագիր կառաջարկի Լիվերպուլի հարձակվողին

«Միլանը» հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի ծառայություններով։
Իտալական ակումբի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կբանակցեն բելգիացի ֆուտբոլիստի գործակալի հետ. հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կավարտվի հունիսին։