Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ հայտնի է պատճառը

Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ հայտնի է պատճառը

Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ 

Հանդիպման ընթացքում Հայդարին, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններին, ընդգծել է, որ անհրաժեշտ է «խուսափել երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից»։

Ավելի վաղ Հաքան Ֆիդանի հարցազրույց էր տվել «Al Jazeera»-ին՝ անդրադառնալով նաև Իրանին։

«Տարածաշրջանի երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որը Իրանը երկար ժամանակ վարում է մեծ ռիսկի տակ։ Այն որոշակի հաջողությունների է հասել, բայց այդ հաջողությունը պահպանելու համար վճարած գինը շատ ավելի բարձր է։ Իրաքում և Սիրիայում իր ձեռքբերումները պահպանելու համար Իրանը ստիպված էր զոհաբերել շատ ավելին, քան այդ ձեռքբերումները»: