Խոշոր ավտովթար Սևանում. VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին

Խոշոր ավտովթար Սևանում. VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ս.-ն, իր վարած VAZ 2112 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով, պարեկների ու քաղաքացիների օգնությամբ, դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: