Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ուկրաինացիները ստիպված կլինեն ընդունել». Ինչու են Թրամփի պաշտոնյաները կարծում, որ հիմա իրենց լավագույն հնարավորությունն է գործարքի համար

Blog Image

Թրամփի վարչակազմը կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակն է ճնշում գործադրելու Ուկրաինայի վրա և խաղաղության համաձայնագրի պարտադրելու համար, քանի որ Վոլոդիմիր Զելենսկին հատկապես թույլ է ներքին քաղաքականությունում ու բախվում է կոռուպցիոն սկանդալի, որը պատերազմի սկսվելուց ի վեր նրա ղեկավարության համար ամենալուրջ սպառնալիքն է ներկայացնում, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրների։

«Ուկրաինացիները ստիպված կլինեն ընդունել [համաձայնագիրը]՝ հաշվի առնելով Զելենսկու ներկայիս դիրքի թուլությունը», - նշել է Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա։

Ամերիկացի որոշ պաշտոնյաներ «լավատեսորեն են տրամադրված ապագայի նկատմամբ» և կարծում են, որ Ուկրաինայի նախագահը չի կարողանա մերժել առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ ծրագիրն արգելում է Ուկրաինային միանալ ՆԱՏՕ-ին և ստիպում է նրան տարածք զիջել Ռուսաստանին՝ առանց Մոսկվայից որևէ բան պահանջելու։

Մինչ Սպիտակ տունը սա դիտարկում է որպես հնարավորություն, Ուկրաինայի շատ դաշնակիցներ կարծում են, որ Զելենսկու «վնասված քաղաքական կապիտալը» շատ ավելի դժվար, եթե ոչ անհնար, կդարձնի ուկրաինական հանրությանը համոզել ԱՄՆ առաջարկն ընդունել»։

Send