Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը, Անդրանիկ Քոչարյանի եվրոներն ու դոլարները ավելացել են, Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ունեցվածքը հարստացրել է կանխիկ գումարներով, բայց դրանց ծագումը թաքցնում է. պատգամավորի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում դրանք չկան:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ 1997 թվականին ձեռք բերված ավտոտնակ, 2002 թվականին գնված բնակարան մայրաքաղաքում եւ 2020 թվականին ժառանգություն ստացած եւս մեկ բնակարան. բոլոր գույքերը նա տնօրինում է միանձնյա սեփականությամբ։

ՔՊ-ական պատգամավորը որպես օրինական եկամուտ հայտարարագրել է միայն 2024 թվականին ստացած 13 միլիոն 188 հազար դրամը, որը ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրություն է։

ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ավելացել են։
Հաշիվների մնացորդներում դրամային փոխարժեքով տարեսկզբին առկա էր 0 դրամ, իսկ տարեվերջին դարձել է 2 մլն դրամ։

Հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։ Տարեսկզբին դրանք կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։

Եվրոն հաշիվներում տարեսկզբին կազմել է 1000 եվրո, որը կրկնապատկվել է՝ դառնալով 2 հազար եվրո, դրամական մեկ այլ հաշիվ գրեթե 1 միլիոնով կրճատվել է՝ 5 մլն 854 հազար դրամից դառնալով 4 մլն 54 հազար դրամ։

Սրան զուգահեռ՝ 2023 թվականի հայտարարագրի համեմատ Քոչարյանը նախորդ տարի բարելավել է բանկային հաշիվների մնացորդների քանակը։

2023 թվականին նա ունեցել է ընդամենը 88 դոլար, 1000 եվրո եւ 5 մլն 854 հազար դրամ։

Աճել են նաեւ Անդրանիկ Քոչարյանի կանխիկ միջոցները. 2,000-ը տարեվերջին կրկնապատկվել է՝ դառնալով 4000 եվրո, 3000 դոլարը՝ դարձել 5000 դոլար, իսկ 4,700,000 դրամը՝ 4,850,000 դրամ։

Այս գումարների ծագման աղբյուրը պաշտպանված է հայտարարագրով։ Թե որտեղից ավելացած եվրոներն ու դոլարները միայն աշխատավարձով ապրող Քոչարյանին, հարցական է:

Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ բնակվում է որդին՝ Վազգեն Քոչարյանը եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը։

Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ Քոչարյանի հետ բնակվողները չեն աշխատում։

Որդին որեւէ եկամուտ չի հայտարարագրել: Որպես շարժական գույք Վազգեն Քոչարյանը հայտարարագրել է 2022 թվականին գնած մեքենան, 2 հազար 400 դոլար եւ 4 մլն 150 հազար դրամ կանխիկ դրամական միջոց։ Թե այս գումարները որտեղից պատգամավորի գործազուրկ որդուն, կրկին հարցական է, ինչպես պատգամավոր հոր գումարները։

Քոչարյանի չաշխատող կինը կիսադատարկ հայտարարագիր է ներկայացրել, ինչպես որդին։ Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 13 եվրո, 20 դոլար, 92 հազար 977 դրամ։

Կանխիկ դրամական միջոցը կազմել է 170 հազար դրամ, 3,5 հազար դոլար։

ArmLur.am-ը 2022-ի հայտարարագիրը ուսումնասիրելու ժամանակ գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի օրինական որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ: Վազգեն Քոչարյանը եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանի կինը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն էր 2022-ին, եւ այնքան շռայլ էր սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամտի 60%-ով որդու՝ Վազգենի համար, մեքենա էր գնել։ Սա նշանակում է, որ 2022 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել էր ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4 հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով՝ վճարելով կոմունալներ, սպասարկելով գնած մեքենան, այլ պարտադիր վճարներ… Այ այստեղ պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի ասած այն մեծ պոզուպոչով կենդանին՝ կառուպցիան:

Բայց սա դեռ վերջը չէ. մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից: Նա զբաղվում է գիտությամբ, որի նվաճումները այդպես էլ Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չգաղտնազերծեց»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, Սամվել Կարապետյանի հաշվին ամսական 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցը հպատակեցնելու գործը։ Նա աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան, եւ շուտով քննություն կսկսվի:

Ոմանց առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին, որ աշխատանքը չկորցնեն, մեծ թվով ՔՊ համակիրների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարողների է ընդունել աշխատանքի:

Հերթը հասել է շարքային աշխատակիցներին, որոնց եւս մինչ ընտրությունները պետք է յուրային դարձնեն: Մեզ ասացին, որ աշխատակազմին զգուշացրել են, որ նրանց հեռախոսազրույցներն ու համակարգչային շփումներն ԱԱԾ-ի «կոնտրոլի» տակ են, եւ իրենք արագ իմանալու են, թե ով է շարունակում կապ պահել նախկին ղեկավարության եւ հատկապես` տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ: Ասել են` իբր «հետո իրարից չնեղանանք»։ Զգուշացրել են, որ կառույցից արտահոսք չլինի, ներքին ինֆորմացիա հանողները կպատժվեն։

 

 

«Իրավունք» թերթը գրում է.

«Իշխանական աղբյուրների համաձայն` հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառ Հայրապետի դեմ կեղտոտ արշավի սկիզբը։ Իսկ մինչ այդ, «օպերացիան» բարով-խերով անելու համար խայտառակ կերպով կարգալույծ եղած Նշան Հովհաննիսյանին բերել ու տեղավորել են Կառավարությունում, որպեսզի եկեղեցու դեմ արշավի «հրամանատար» կարգված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին օգնի գտնել տասը արծաթով եկեղեցին ուրացող հոգեւորականների։

«Ու ասեմ` վատ չի աշխատում, այլեւս ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Նշան Հովհաննիսյանը։

Նա արդեն հասցրել երիտասարդ հոգեւորականների «վերբովկա անել»,-ասաց մեր աղբյուրը։

Ասում են՝ խոստացել է առաջիկայում մոտ տասնյակ հոգեւորականի բերել, որոնք Վեհափառի դեմ ակցիայի հիմնական խոսափողներն են լինելու։

 

Send