Թուրքիայի Ազգայնական Շարժում Կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ Իմրալի բանտում հանդիպելու իր պատրաստակամության մասին, գրել են թուրքական ԶԼՄ-ները։
«Եթե անհրաժեշտ լինի, ես ինձ հետ կվերցնեմ երեք ընկերների և կգնամ Իմրալի», - ասել է Բահչելին իր կուսակցության խմբակցության նիստում։
Բահչելին ընդգծել է, որ եթե նպատակն ահաբեկչությունից զերծ, ավելի ու ավելի ուժեղացող Թուրքիա է, ապա Իմրալի գնալու հարցում տատանվելու իմաստ չկա։ Դեւլեթ Բահչելին նաև հանդիպել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ, որը բանակցություններ է վարում Օջալանի հետ։
Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ավելի վաղ կոչ էր արել իր կողմնակիցներին զենքերը վայր դնել։
