Փոխարեն հայ ժողովրդին համախմբի, նա վախեցնում է պատերազմով, ինչո՞ւ ենք որոշում, որ կպարտվենք
Երեկ ես լսեցի, որ Տավուշից սահմանազատում և սահմանագծում սկսելը առաջարկել է գլխավոր շտաբը: Ես կարծում եմ` դա բացահայտ սուտ է, քանի որ սահմանազատում և սահմանագծում իրականացնում են պետության ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները շատ բարձր մակարդակի են։ Այդ գյուղերը հայկական են, այդ գյուղերը գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ, այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։
«Խոսել նրա մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են այն պայմաններում, երբ Ադրբեջանը այսօր գտնվում է ՀՀ տարածքներում, խոսում է նրա մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների։ ՀՀ իշխանությունները փորձում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսել վերջից։ ՀՀ կառավարության ղեկավարը բնակչության հետ հանդիպում է և սկսում է ասել, որ այս հողերը պետք է հետ տանք, բնակչության խնդիրը չի, ոչ ոք իրավունք չունի՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ այս բնակավայրի բնակիչն ասի՝ մենք կտանք, թե չենք տա։ Փոխարեն հայ ժողովրդին համախմբելու, նա վախեցնում է, որ եթե չտանք, պատերազմ կլինի։ Եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք որոշում, որ կարող ա պարտվենք»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում