Լիլիթ Բեգլարյանը Հռոմում ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը

Լիլիթ Բեգլարյանը Հռոմում ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը

ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը մասնակցել է Հռոմում անցկացվող Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության ֆորումին․

«Ֆորումի ժամանակ հանդիպումներ եմ ունեցել տարբեր երկրների գաղափարակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Խորհրդի նիստի ընթացքում որպես խորհրդի ընտրված անդամ հանդես եմ եկել ելույթով։

Ներկայացրել եմ տարածաշրջանային իրավիճակն ու զարգացումները, խոսել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցեղասպան գործողությունների ու դրանց հետևանքների մասին։ Գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել Ադրբեջանում անօրինական գերության մեջ պահվող մեծ թվով հայերի փաստի վրա:

Եվս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային դերակատարների հստակ քայլերի անհրաժեշտությունը։

Ահազանգել եմ Հայաստանում թափ առնող քաղաքական հալածանքների մասին: Անդրադարձել եմ ընդդիմության նկատմամբ շարունակական բռնաճնշումներին, օրեցօր աճող քաղաքական բանտարկյալների՝ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեպքին։

Լուսանկարը Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպական Խորհրդարանի նախկին նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպում-քննարկումից»,- նշել է Բեգլարյանը։