Եթե նման հրաման տվող լինեինք, էն ժամանակ կանեինք․ Օսիպյանը՝ Սարդարապատի միջադեպի մասին

Եթե նման հրաման տվող լինեինք, էն ժամանակ կանեինք․ Օսիպյանը՝ Սարդարապատի միջադեպի մասին

Նիկոլ Փաշինյանի օրոք մեկ տարի Հայաստանի ոստիկանապետ աշխատած Վալերիյ Օսիպյանն այսօր ևս, ինչպես նախորդ երեք տարիներին, մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ծավալվող շարժումներին։ Թեև նրան չենք ֆիքսել այս օրերին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հավաքներին, բայց նա MediaHub-ին ասաց, որ ակտիվ մասնակցում է դրանց։

Իսկ ինչպե՞ս է գնահատում նախօրեին Սարդարապատում ոստիկանության գործողությունները, երբ զորքով փակեցին Ամենայն հայոց հայրապետի ճանապարհը, որ վերջինս չմտնի հուշահամալիր աղոթքի։

«Ի՞նչ գործողություն, ակնհայտ է, էդ գործողությունը խոսում է իրենց մասին, գնահատականը ժողովուրդը տվել է, ես ի՞նչ գնահատական տամ»,- ասաց Օսիպյանը, որը դժկամությամբ երկու բառ խոսեց մեզ հետ այս թեմայով։

Հարցին՝ ինքը նման հրաման կտա՞ր երբևէ, որ ոստիկանները Վեհափառ հայրապետի ճանապարհը փակեին, նախկին ոստիկանապետն ասաց․ «Եթե նման հրաման տվող լինեինք, էն ժամանակ կանեինք։ Բայց խոսելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ տրամադրություն»։

Վահե Մակարյան