Միրզոյանը Ուկրաինայի ԱԳՆ հետ է հանդիպել․ տարածաշրջանային խնդիրներն ու համագործակցության հեռանկարներն են քննարկել

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- գրել է Արարատ Միրզոյանը