Հրդեհ Ստեփանակերտում

Հրդեհ Ստեփանակերտում

Մարտի 2-ին ժամը 12:02-ին, <<911>> ծառայություն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ մեկնել է նշված փողոց, բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով:

Քամու առկայության և բաց տարածքում հրդեհի արագ տարածման վտանգը հաշվի առնելով, ժամը 12:18-ին ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մասից ևս մեկ մարտական հաշվարկ ուղարկվել է դեպքի վայր։

Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել, ապա ժամը 13:07-ին ամբողջությամբ մարել են կրակը։ Այրվել է մոտ 80×70 մ չոր խոտատարածք և թփեր։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։