Այո՛, շարունակելու եմ հացադուլը․ Թանդիլյան

Այո՛, շարունակելու եմ հացադուլը․ Թանդիլյան

Այսօր հրապարակվեց Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ հայ ժողովրդին, իր ընտանիքին ու համակիրներին։ Ուղերձում հստակ գծով նշվում էր, որ Վարդանյանը որևէ վայրկյան չի զղջում՝ Արցախ գալու, հանուն հայրենիքի պայքարելու համար, եթե անգամ հիմա դրա համար դատում են իրեն։ Նրա միակ պահանջն այն էր, որ իրական դատավարություն լինի, այլ ոչ այնպիսի ֆարս, որը հիմա է։

Նա նաև նշել էր, որ գիտակցված է գնացել հացադուլի, հասկանում է՝ ինչ և ինչու է անում։

Արդյո՞ք այս ուղերձից հետո Հայաստանում հաջակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ իրականացնող Մանե Թանդիլյանը դադարեցնելու է իր ակցիան՝ հատկապես, երբ նախօրեին հայտնվել էր հիվանդանոցում և բժիշկներն էլ էին հորդորել դադարեցնել հացադուլը։

«Ես գիտեմ, որ իր գիտակցված որոշումն է, ու պատճառ ունի դա անելու։ Բայց միևնույն է, իր կյանքը թանկ է մեզ համար։ Եվ ես, այո, շարունակելու եմ հացադուլը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը։

Նարե Գնունի