Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր

Blog Image

Երեկ՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի  բնակիչ 22-ամյա Սարիկ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ-ին, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վթարի հետևանքով վարորդ Սարիկ Հ․-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Եսայի Մ․-ն, 18-ամյա Ալիկ Ա․-ն և 20-ամյա Ալիկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Այնուհետև՝ վարորդը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Եսայի Մ․-ն և Ալիկ Կ․-ն աշխատում են «Յասաման Լեյք» ՍՊԸ-ում որպես խոհարարներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Send