ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Բելգորոդի մզկիթը հրկիզել պատրաստվողների (տեսանյութ)

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ուժայինները ձերբակալում «ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով Բելգորոդի մզկիթը հրկիզել պատրաստվողներին»։
Նրանցից մեկն ասել է, որ հանցագործության նպատակը «մուսուլմաններին և քրիստոնյաներին Ռուսաստանում միմյանց դեմ հանելն է»։
Կասկածյալները ձերբակալվել են Մարիուպոլում։ Նրանք 1986 և 1993 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են, որոնք հավաքագրվել են հունիսին մեսենջերների միջոցով։ Ուկրաինական հատուկ ծառայությունները նրանց առաջարկել են գումարի դիմաց գնալ Բելգորոդ եւ այնտեղ հրդեհել քաղաքային մզկիթը։
Տեսանյութն այստեղ