Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գարութ շրջանի մոտ, հայտնել է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։

««6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի վայրը՝ Արևմտյան Ճավա նահանգի Գարութ շրջանից 151 կմ հարավ-արևմուտք: Խորությունը՝ 10 կիլոմետր, ցունամիի հավանականություն չկա»,- ասվում է գործակալության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: