Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների ափերի մոտ

Blog Image

Ֆիլիպինների ափերի մոտ 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան ​​քաղաքից (Մինդանաո կղզի) 105 կմ արևելք, որն ունի մոտավորապես 309,000 բնակչություն։ 

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 55 կմ խորության վրա։ 

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։
Send