Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սակաձե փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Դավթյանն ու պարեկ Յուրա Հովհաննիսյանը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: