Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական. դրա համար էլ նրան բերեցին իշխանության. Սիմոնյան

Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական. դրա համար էլ նրան բերեցին իշխանության. Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական:

Դրա համար էլ նա եկավ իշխանության։ Դա անելու համար հենց նրան ձեռքից բռնած բերեցին իշխանության։ Այս ամենն ասել եմ հենց սկզբից։

Իսկ դուք, ովքեր լիզել են նրա մորթին, քվեարկել նրա օգտին, վազել նրա հետևից հրապարակներով, տոննաներով հայհոյանքներ ու սպառնալիքներ գրել իմ հասցեին, ինձ անվանել թուրք՝ համարելով, որ Փաշինյանին չսատարել նշանակում է չաջակցել հայ ժողովրդին, դուք, որ չէիք ուզում ոչինչ լսել ու չէիք ուզում տեսնել ակնհայտը և նախիրը, որը հետևեց իր առաջնորդին՝ գնալով հայ ժողովրդի դավաճանության ուղիղ ճանապարհով, դուք հենց հիմա գնացեք հայելու մոտ, թքեք ձեր երեսին և հաշտվեք նրա հետ, որ ողջ կյանք ապրելու եք մտքով, որ դուք եղել եք Ղարաբաղի էշեր. Էշեր էլ մնացիք... միայն հիմա՝ ոչ Ղարաբաղի»,- գրել է Սիմոնյանը։