Տո լսի՛, ես իմ գործն եմ անում, մի խանգարի․ Միքայելյանը հունից դուրս եկավ՝ լսելով Փաշինյանի անունը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ստորագրելու է մի փաստաթուղթ, որի արդյունքում իրենց լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի իրենց իշխանությունից հեռացնել, "էլի գոհ ու շնորհակալ կլինեն, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն"։
Ըստ էության, խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթղթի մասին է։ Իսկ ի՞նչ է այդ մասին մտածում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախկին ներկայացուցիչ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Մեր զանգին Միքայելյանը բավականին բարեհամբույր տոնով պատասխանեց, բայց Փաշինյանի անունը լսելիս անջատեց հեռախոսը, ուստի ստիպված եղանք երկրորդ անգամ զանգահարել։
«Ես այդ հայտարարությունը չեմ լսել, ոչ մի փաստաթղթի մասին չգիտեմ։ Հիմա իմ մոտ ժողով է, ես իմ գործն եմ անում»,- ասաց նա։
Երբ իր համար կարդացինք Փաշինյանի հայտարարության տեքստը, Սասուն Միքայելյանը հունից դուրս եկավ․ «Տո լսի՛, ես իմ գործն եմ անում, մի խանգարի»։
Դիտարկմանը, որ խոսքն Արցախը հայկական պահել-չպահելու մասին է, արդյո՞ք ասելիք չունի, Միքայելյանը չպատասխանեց, այլ, պարզապես, անջատեց հեռախոսը։
Նարե Գնունի