Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացիի» դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացիի» դիմաց կայանված «Hyundai Elantra»-ում

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Կերամա Մարացի» խանութ սրահի մոտ կայանված ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Գրել է «Շամշյանը»։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 34-ամյա Ռուզաննա Ծառուկյանին պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել է դիմային հատվածը:

Բարեբախտաբար տուժածներ չկան: