4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրբիլում. այն զգացվել է նաև Թուրքիայում

AFAD-ը հայտարարել է, որ Իրաքի Էրբիլ քաղաքում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը զգացվել է նաև Հաքքարիում։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի, երկրաշարժերի վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ Թուրքիայի ժամանակով 21:03-ին Իրաքի Էրբիլ քաղաքում գրանցվել է 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա, այն զգացվել է նաև Հաքքարիում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world