«Գազանանոց»․ Վահագ Ռաշը Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ է ներկայացրել

«Գազանանոց»․ Վահագ Ռաշը Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ է ներկայացրել

Վահագ Ռաշը հանդես է եկել Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգի «քավր» տարբերակով, որը ներկայացրել է տեսահոլովակով։ Նա նշել է, որ «Գազանանոց» երգը մանկուց իրեն շատ է հուզել։ «Այս երգը լսելուց հետո սկսեցի ատել գազանանոցները։ Ավելի հասուն տարիքում հասկացա, որ մարդը նույնպես ապրում է հենց գազանանոցի ճաղերի հետեւում։ Իսկ ի՞նչ անել, որպեսզի դուրս գալ այդ վանդակներից...»,-նշել է կատարողը։

Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, հնչունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։