Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Իսրայելի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Պաղեստին պետությունը։ Դրա պատասխանը եղավ այն, որ Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց այդ երկրի ԱԳՆ՝ պաշտոնական Երևանի այդ քայլի վերաբերյալ խիստ նկատողություն ստանալու։
MediaHub-ը դիմեց ՀՀ ԱԳՆ-ին՝ հասկանալու, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում Իսրայելում ՀՀ դեսպանին այդ երկրի ԱԳն կանչելուն և արդյոք հնարավոր է մեր դեսպանը կանչվի Հայաստան խորհրդակցությունների:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»։
Վահե Մակարյան