Մենք չկանք, բայց դուք կաք, մի՛ մոռացեք, մի՛ լռեք, ապրե՛ք, մի’ թողեք հայրենիքն առանց ձեզ

Մենք չկանք, բայց դուք կաք, մի՛ մոռացեք, մի՛ լռեք, ապրե՛ք, մի’ թողեք հայրենիքն առանց ձեզ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «1915, 2023… Սեր, որը չհասցրինք արտահայտել…ծեր կնոջ աղոթք իր որդու նկարի դիմաց…հայրենիք, որից կտրված, բայց միշտ սրտում վառվող կրակ…

Հիշողությունն այդ կրակն անվերջ վառ է պահում ու հենց մենք կենդանի հիշողություն ենք։ Մեր արյան մեջ խոսում են նրանք, ում ձայնը փորձեցին լռեցնել։

«Մենք չկանք, բայց դուք կաք։ Մի՛ մոռացեք, մի՛ լռեք, ապրե՛ք՝ մեր փոխարեն ևս, մի’ թողեք հայրենիքն առանց ձեզ, գնացե’ք նրա հետևից»։

Հավերժ փառք և հանգիստ ձեր հոգիներին։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում»։