Կինը փորձել է պատշգամբից ցած նետել երկու ամսական որդուն (տեսանյութ)

Կինը փորձել է պատշգամբից ցած նետել երկու ամսական որդուն (տեսանյութ)

Կուբանում քրեական գործ է հարուցվել մի կնոջ դեմ, ով իր երկու ամսական որդուն յոթերորդ հարկի պատշգամբից կախել է։

Կիը իր դստեր և երկու ամսական որդու հետ տանը միայնակ է եղել։ Ինչ-որ պահի նա, վերցնելով երեխային, դուրս է եկել պատշգամբ, որտեղ երեխային կախել է բազրիքից։

«Երեխայի և նրա ավագ քրոջ լացը, ով փորձում էր հանգստացնել մորը, լսել է հարևան բնակարանում ապրող տարեց զույգը։ Տղամարդը դուրս է եկել իր պատշգամբ և սկսել համոզել կնոջը դադարեցնել նման վարքագիծը, իսկ նրա կինը այդ պահին կարողացել է մտնել կնոջ բնակարան, մուտք գործել պատշգամբ և երեխային խլել կնոջից, որից հետո նա վերադարձել է տուն երկու երեխաների հետ»,- ասվում է զեկույցում։