Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Մակրոնին

Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհավորել է նրան  վերընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Արամ Ա Վեհափառ գնահատել է նախագահ Մակրոնի զորակցությունը հայ ժողովրդին եւ Հայ դատին և կոչ է արել, որ Ֆրանսիան շարունակի իր զորակցությունը Արցախի անկախության եւ Հայաստանի գերիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։

Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է, որ Ֆրանսիայի դերը Լիբանանի համար կենսական է, ապա հույս է հայտնել, որ Լիբանանը կշարունակի մնալ նախագահ Մակրոնի կարեւոր առաջնահերթություններից մեկը, հատկապես Լիբանանի պատմության ներկա ճակատագրական շրջանում։