Ես դեմ չեմ լինի, որ իմ առողջ օրգաններն ուրիշին փոխպատվաստեն․ ՔՊ-ական
Միայն օրենք ընդունելը բավարար չէ արդյունք ստանալու համար։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մահացած մարդուց օրգաններ փոխպատվաստելու հարցին։
Նրա խոսքով՝ երիկամի, լյարդի փոխպատվաստումը շատ կարևոր է։
«Տարեկան մոտ 700 մարդու անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Պետք է ամեն ինչ անենք, որ արդեն հնարավոր դառնա։ Մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ․ ես դեմ չեմ լինի, որ իմ առողջ օրգաններն ուրիշին փոխպատվաստեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։