ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կոլայի գիտական կենտրոնի աշխատակիցները սպասում են սառցադաշտային շրջանի վերադարձին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է գլոբալ տաքացմամբ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կոլայի գիտական կենտրոնի աշխատակիցները սպասում են սառցադաշտային շրջանի վերադարձին։ Նրանց տվյալներով՝ այն կարող է սկսվել 2063-ից 2073 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Կանխատեսումը հիմնված է շատ երկար դենդրոխրոնոլոգիայի ուսումնասիրության և նեյրոցանցերի միջոցով մշակման վրա։ Այն կազմվել է սկանդինավյան ծառերի տարեկան օղակների հետազոտության հիման վրա և ընդգրկում է վերջին 7600 տարին:
Սպասվող սառեցումը կլինի հսկայական արևային նվազագույնի արդյունք։ Անցյալում նմանատիպ նվազագույնը բերել էր արևային ճառագայթման մակարդակի շուրջ 3 Վտ/մ² նվազման, որի արդյունքում Հյուսիսային կիսագնդում օդի ջերմաստիճանը իջել էր մոտ 1,5°C-ով, և սառել էին այնպիսի գետեր, ինչպիսիք են Թեմզան և Դանուբը: