Ֆրանսիան բախվել է երկրում երբեւէ գրանցված «ամենաուժեղ երաշտի» հետ

 Ֆրանսիան բախվել է երկրում երբեւէ գրանցված «ամենաուժեղ երաշտի» հետ

Ֆրանսիան բախվել է երկրում երբեւէ գրանցված «ամենաուժեղ երաշտի»  հետս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ հայտարարելով կառավարության ճգնաժամային ստորաբաժանման ակտիվացման մասին, հաղորդում է AP-ը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի շատ շրջաններ «պատմական իրավիճակ» են ապրում, քանի որ այս ամառ երկրում երրորդ շոգ ալիքն է սկսվել։ «Բացառիկ երաշտը, որը մենք այժմ զգում ենք, սպառում է համայնքների ջրերը եւ ողբերգություն է մեր ֆերմերների, մեր էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Եղանակի կանխատեսումները ցույց են տալիս, որ շոգ եղանակը կարող է շարունակվել առաջիկա 15 օրերին, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը: