Մենք էլ ժամանակին Շուշիից իջեցրինք Ադրբեջանի դրոշը․ Վազգեն Մանուկյան

Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել, հանել Արցախի գերբը, դրոշը ու համառորեն գնում է Արցախից հայկականությունը հանելու ճանապարհով։
Արցախի ընդդիմությունը մեղադրում է Արցախի նորընտիր նախագահին, Հայաստանի ընդդիմությունը՝ Հայաստանի կառավարությանը, բայց նույն ժամանակ հենց այդ ընդդիմությունը հայտարարում է, թե Արցախի էջը փակված է։
Եթե փակված չէ, ապա ինչ է տեղի ունենում Արցախի հայկականությունը վերադարձնելու ուղղությամբ, ինչ է անում ընդդիմությունն ու ձևավորված Ազգային կոմիտեն։ MediaHub-ը հետաքրքրվեց «Ազգային կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանից, վերջինս պատասխանեց, թե հասարակական տարբեր ուժերի հետ խորհրդակցություն են ունեցել, բոլոր հարցերը քննարկվել են, որի մասին էլ շուտով հայտարարություն կտարածեն։
Հարցին՝ ինչպես է ընդդիմությունն ասում, որ Արցախի էջը փակված չէ, երբ մայրաքաղաքից իջեցվում է գերբը, դրոշը, Մանուկյանն արձագանքեց․
«Մենք էլ ժամանակին Շուշիից իջեցրինք Ադրբեջանի դրոշը»։
Ընդդիմությունն իր «լավատեսական» դիրքում է, գործուն քայլեր չկան, բայց խոստանում են՝ Արցախը վերադարձնելու են։
Լիաննա Թորոսյան