Ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատվեն եվրադիտորդների կողմից, ու ամեն ինչ պիտի անենք, որ էլ կրակոցներ չլինեն: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կրակոցի հետևանքով Տավուշի բնակավայրերին հասցված վնասներին։
Նրա խոսքով՝ հիմա կրակոցները անկանոն, անիմաստ ու աննպատակ են, և եթե անհրաժեշտ լինի, դրանց կպատասխանենք։ «Այս ամենը պայմանավորված է հիստերիկ դրսևորումներով։ Երևի մյուս կողմում կանգնածներն այդ օրը որոշել են անկանոն կրակ ուղարկել մեր ուղղությամբ։ Էդպես շատ ա եղել, ոչ մի բանի հետ կապ չունի»,- նշեց նա։
Ըստ Քոչարյանի՝ նաև կապ չունի ապրիլի հինգի հանդիպման հետ։
«Դեռ չեմ տեսնում, որ Ադրբեջանն ուզում է իրավիճակը տանել էսկալացիայի։ Այ, երբ որ կտեսնենք, կանցնենք լիարժեք պաշտպանության։ Ես Ադրբեջանի կողմից ձեռագիր չեմ տեսնում, խաղաղությանը խանգարողներ շատ կան, նաև երկրի ներսում»,- ասաց նա։
Ըստ Քոչարյանի՝ լարվածության օջախ չպիտի լիներ, դա ընդդիմության ցանկությունն է, դրա մասին այդքան չպիտի խոսվեր։
Մանրամասները՝ տեսանյութում։