«Տղայի խոսքի» դերասանը սպանության համար է մեղադրվում

2011 թվականին Մոսկվայում տեղի ունեցած սպանության գործով երկու մեղադրյալներ չեն ընդունել իրենց մեղքը։ Հայտնել է մայրաքաղաքի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան։
Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը «Տղայի խոսքը․ Արյուն ասֆալտին» սերիալի դերասանի մասին է (Սերգեյ Բազանով) և նրա հանցակցի։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ երկու մեղադրյալների ներգրավվածությունն էլ հաստատվել է վկաների ցուցմունքներով, անձը հաստատող, առերեսումներով և դատաբժշկական փորձաքննություններով։ «Մեղադրյալի հետ կատարվել են քննչական գործողություններ, հարցաքննության ընթացքում նրանք չեն ընդունել իրենց մեղքը»,- պարզաբանել է Իվանովան։
Սերգեյ Բազանովը կասկածվում է շահադիտական նկատառումներով կատարված սպանության համար (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ, «ը» կետ): Խոսքը 2011 թվականին գործարար Ալեքսանդր Ձաբիեւի վրա հարձակման մասին է։ Չորս անհայտ տղամարդիկ փորձել են գողանալ նրա պայուսակը, որի մեջ եղել 900 հազար դոլար։ Ծեծկռտուքի ժամանակ կրակել են տղամարդու գլխին, ապա դիմել փախուստի։ Ավելի ուշ գործարարը մահացել է։
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Սերգեյ Բազանովին կալանավորել է մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը։ «Տղայի խոսքը. Արյուն ասֆալտին»,- դերասանը խաղացել է փողոցային ավազակախմբի անդամ Դեմիդի էպիզոդիկ դերը։