ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Նշվում է, որ հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին: