Չգիտեմ՝ դատվում են, թե չեն դատվում, թե էլի բաց են թողել, փոշմանել են․ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց ճանապարհների մասին։

«Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, որը մեր բեռնատարների գերբեռնվածությունն է, բայց սա էլ ա մեր լուծելու հարցը, պետք է լուծենք։ Բեռնատարները երթևեկում են, և ճանապարհները նախատեսված չեն այդ բեռնվածության համար։ Մենք, իհարկե, կշեռքներ դրեցինք, հետո էդ կշեռքների վրա աշխատող մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, չգիտեմ դատվում են, թե չեն դատվում, թե էլի բաց են թողել, փոշմանել են։ Բայց էս հարցերի համախումբը պետք ա լուծենք»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ հիմա պետք է լիներ։

Մանրամասները՝ տեսանյութում