Օգոստոսի 3-ին կգումարվի Թուրքիայի զինվորական խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 3-ին կգումարվի Թուրքիայի զինվորական խորհրդի հերթական նիստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 3-ին Անկարայի նախագահական նստավայրում տեղի կունենա բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) հերթական նիստը:

Օրակարգում լինելու են որոշ զինվորականների առաջխաղացման, ինչպես նաև գլխավոր շտաբի պետի նշանակման հարցը:

Հաղորդվում է նաև, որ ժողովի արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի միայն Էրդողանի կողմից համապատասխան հրամանագրերի ստորագրումից հետո:

Նշենք, որ նախքան YAŞ-ի նիստի գումարումը խորհդրի բոլոր անդամները Թուրքիայի նախագահի գլխավորությամբ կայցելեն «Anıtkabir» (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան):