Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարությունն է արել եկեղեցու վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասել է. «եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող ստեղծեն կուսակցություն»:

MediaHub-ի հետ զրույցում Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն արձագանքեց այս հայտարարությանը՝ լակոնիկ․

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, ապա կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ չկա ավելի վտանգավոր բան, քան երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար և եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից: