Ներքին Հանդում Բաքվի բռնապետական վարչախմբի հերթական ագրեսիան հիշեցրեց, որ․․․ Վարդան Ոսկանյան

Ներքին Հանդում Բաքվի բռնապետական վարչախմբի հերթական ագրեսիան հիշեցրեց, որ․․․ Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Ներքին Հանդում Բաքվի բռնապետական վարչախմբի հերթական ագրեսիան հիշեցրեց, որ մեր հայրենիքին հավակնող բարբարոսները, չունենալով հինավուրց հողագործական ավանդույթ և լինելով վաչկատուն, ստիպված են եղել հենց բարբառային հայերենից փոխառել «արտ, դաշտ» նշանակող «հանդ» բառը, որը լայն տարածում է ստացել ադրբեջաներենում։

Ուշագրավ է սակայն, որ նաև այս բառի դեպքում, որի հին հայերեն ձևն է «անդ» (հմմտ.՝ ավելի քաջածանոթ «անդաստան»), գործ ունենք նոր հայերեն տարբերակից փոխառության հետ, ինչը ցուցիչ է, որ մեր սրբազան հողին հավակնող բարբարոսները հայության հետ շփման մեջ են մտել համեմատաբար ուշ ժամանակներում, որովհետև ավելի հին շրջանում այս տարածաշրջանում ուղղակի չեն եղել։

#հավերժականՀայաստանը»։