Պեսկովը՝ Թուրքիայից Bayraktar-ների հնարավոր գնման մասին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն քննարկել Ռուսաստանում հնարավոր արտադրության կամ Թուրքիայից Bayraktar անօդաչուների գնման հարցերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկու երկրների նախագահների բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ Սոչիում։ Զրույցը տևել է ավելի քան չորս ժամ։
Պեսկովը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջնորդները քննարկել են թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված հարցեր: