Հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը հրաժարվում է ՄԻԵԴ-ում հաղթանակի արդյունքից ու փոխհատուցումից։ Այս մասին տեսաուղերձ է տարածվել։
Օրերս ՄԻԵԴ-ը հրապարակել էր 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևան» շարժման բողոքի ակցիայի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումն անօրինական ճանաչելու որոշումը։
Հայաստանը Հովհաննես Իշխանյանին պետք է վճարի 4600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Եւս1500 եվրո պետք է վճարի որպես դատական ծախսերի փոխհատուցում: