ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա 100 օրվա ընթացքում ձգտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա 100 օրվա ընթացքում ակտիվորեն ձգտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության վերաբերյալ ուղիղ բանակցություններ սկսելուն, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք ունենք առաջին քայլը՝ խաղաղության առաջարկ է ներկայացվել։ Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք առաջիկա 100 օրվա ընթացքում՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու համար», - ասել է փոխնախագահը Fox-ին տված հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատող եվրոպացի առաջնորդները խոստովանել են, որ հենց նա է կարողացել առաջ մղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը։