Նոր մանրամասներ «Նուռ» սուպերմարկետի սեփականատիրոջ ու ընկերոջ կողմից ծեծված կապիտանի դեպքից

Նոր մանրամասներ «Նուռ» սուպերմարկետի սեփականատիրոջ ու ընկերոջ  կողմից ծեծված կապիտանի դեպքից

Այսօր՝ հունվարի 30-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ երեկ՝ հունվարի 29-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի որոշմամբ ազատ է արձակվել Էջմիածնում հայտնի «Նուռ» սուպերմարկետի սեփականատերը, նրա մյուս ընկերը, իսկ մյուս ընկերը Հ. Մեխակյանի որոշմամբ վերցվել է երկամսյա կալանքի:
 
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից պարզաբանում ստացավ, որը և հրապարակեցինք նյութում:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հ. Մեխակյանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և ոստիկանության կապիտան Կարեն Միրզախանյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ որպես կասկածյալ ձերբակալված Կարեն Թ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի քննիչի միջնորդությունը բավարարել էր:

Հրապարակման մեջ նշել էինք նաև, որ դատավոր Հ. Մեխակյանը ազատ է արձակել մյուս երկուսին՝ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանին և 41-ամյա Կարապետ Մանուկյանին:
 
Տուժածի բարեկամներից հայտնել էին, որ այդ երկուսին հենց դատավոր Հ. Մեխակյանն է ազատ արձակել:

Աղբյուրը գրում է․ դատավորը ծեծի հիմնական «գլավար» համարվող Խ. Հովհաննիսյանին ազատ է արձակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության էջմիածնի նստավայրի դատավոր Մակար Կիրակոսյանը, իսկ Կ. Մանուկյանին ազատ է արձակել նույն դատարանի դատավոր էդգար Մանասյանը: Ու հիմա հստակ է մի բան, որ Հ. Մեխակյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, իսկ մյուս դատավորները մերժել են քննիչի միջնորդությունը, ինչից հետո էլ «Նուռ» սուպերմարկետի տնօրենն ու նրա մյուս ընկերը դատարանից ազատ են արձակվել:
 
Իսկ թե ինչու էին դատարանում տուժածի հարազատներին ասել, որ 3 կասկածյալների դռնփակ դատական նիստերը անցկացրել է Հ. Մեխակյանը, գուցե հենց դատարանից են փորձել արատավորել Հ. Մեխակյանին, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, իրականությունը ժամերի ընթացքում ջրի երես է դուրս եկել:

Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել էր, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և դաժան ծեծի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։